6 նշան այն բանի, որ ձեր մահացած հարազատները փորձում են կապ հաստատել ձեզ հետ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՇատ մարդիկ պնդում են, որ զգացել են իրենց մտերիմի ներկայությունը նույնիսկ նրա մահվանից հետո: Հոգիները շփվել են իր հետ նշանների և զգացմունքների տեսքով: Երբեմն մեր մտերիմների հոգիները փորձում են մեզ կարևոր որևէ բան հաղորդել, օգնել մեզ կամ ուղղակի հրաժեշտ տալ: Պետք չէ անտեսել նրանց, որովհետև նրանք կարող են հուշել ձեզ ելքը դժվարին իրավիճակից: Ահա թե ինչպես հասկանալ, որ հոգին փորձում է կապ հաստատել ձեզ հետ.
1. ԴՈՒՔ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԶԳՈՒՄ ԵՔ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հաճախ դա արտահայտվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ կամ ցրտելու տեսքով: Թվում է օդը ծանրացել է և կարծես անշարժացել: Որոշ մարդկանց դա վախեցնում է: Բայց պետք չէ վախենալ: Մյուս անգամ, երբ դա կկրկնվի, ընդունեք այն և մի փորձեք խուսափել:
2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐ
Ոգիները, ըստ էության, էներգիայի կծիկներ են և հենց այդ պատճառով դրանք հաճախ ազդում են էլեկտրական դաշտերի աշխատանքի վրա: Օրինակ, ոգու առկայության դեպքում էլեկտրական լամպը կարող է թրթռալ, իսկ էլեկտրական սարքերը իրենք իրենց կարող են միանալ կամ անջատվել: Համակարգիչները կարող են իրենց տարօրինակ պահել, ռադիոն կամ հեռուստացույցը կարող են փոխել ալիքները, ավտոմեքենայի դեպքում կարող է չմիանալ շարժիչը և այլն: Այդպիսով մեր հարազատների հոգիները փորձում են ուշադրություն գրավել: Պետք չէ վախենալ կամ նյարդայնանալ: Դրանով երբեմն նրանք փորձում են մեզ զերծ պահել դժբախտությունից:
3. ՆՐԱՆՔ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՁԵԶ ԵՐԱԶՆԵՐՈՒՄ
Ընդունված է համարել, որ երբ մենք երազում տեսնում ենք մահացած հարազատին՝ նշանակում է, որ նա մեզ ինչ-որ կարևոր բան է ուզում հաղորդել: Այդ երազները կարող են իրենց մեջ պարունակել շատ կարևոր հարցերի շատ կարևոր պատասխաններ: Պետք չէ այդպիսի երազին մատների արանքով նայել և վերաբերվել: Մտածեք, ի՞նչ օգուտ կարող եք քաղել դրանից:
4. ԾԱՆՈԹ ԲՈՒՅՐԵՐ
Երբեմն դուք բառացիորեն կարող եք ծանոթ բույրեր զգալ, որոնք ասոցացվում են ձեզ մոտ մահացած սիրելի մարդու հետ: Դա ուշադրություն գրավելու ևս մեկ միջոց է:
5. ՊԱՏԱՀԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ
Փետուրներ կամ մանրադրամներ, որոնք կարող եք գտնել անսպասելի վայրերում, կարող են բոլորովին էլ պատահական չլինել: Ձեր մտերիմների հոգիները կարող են մանրադրամները դնել անսպասելի վայրերում, որպեսզի դուք տեսնեք դա: Այդպես նրանք ուզում են ցույց տալ, որ իրենք միշտ ձեզ հետ են: Մյուս անգամ երբ մանրադրամ կամ փետուր կգտնեք, ուղղակի շնորհակալություն հայտնեք ձեր հարազատին այդ փոքրիկ նվերի համար:
6. ԴՈՒՔ ԶԳՈՒՄ ԵՒ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՆՐԱՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ Ե
Երբեմն, որպեսզի զգաս հեռացած հարազատի ներկայությունը, հարկավոր չեն ակնհայտ նշաններ: Մենք ուղղակի զգում ենք, որ սիրելի մարդը մեր կողքին է: Այդ 6-րդ զգայարանը հանգստացնում և խաղաղեցնում է մեզ: Այն երբեք վախեցնող չի լինում, այլ հակառակը՝ հարազատի ներկայությունը հուսադրում է և ուժ տալիս:
Հավատալ այս ամենին, թե ոչ՝ յուրաքանչյուր մարդ որոշում է ինքը: Բայց ինչ էլ որ լինի, սիրելի մարդիկ, իրոք, ընդմիշտ մնում են մեր կողքին՝ մեր երազներում, հիշողություններում և մեր սրտում: