Մահացել է 1990-ի աշխարհի առաջնության եզրափակչի հաղթական գոլի հեղինակ Անդրեաս Բրեհմեն
ՍՊՈՐՏ63 տարեկանում կյանքից հեռացել է գերմանացի նախկին ֆուտբոլիստ Անդրեաս Բրեհմեն։ Այս մասին հայտնել է Bild-ը։
Բրեհմեն մահացել է երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Մյունխենում սրտի կանգի հետեւանքով։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել չի հաջողվել։
Բրեհմեն Գերմանիայի հավաքականի կազմում հաղթական գոլն է խփել 1990 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի դեմ խաղում (1:0):
Իր ողջ կարիերայի ընթացքում Բրեհմեն հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Բավարիան», «Կայզերսլաուտերնը», «Ինտերը», «Սարագոսան»: Գերմանացի ֆուտբոլիստն ամենաշատ հանդիպումն անցկացրել է «Կայզերսլաուտերնի» կազմում՝ 319։ Այս խաղերում Բրեհմեն դարձել է 53 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Բրեհմեն իր նորամուտը Գերմանիայի հավաքականի կազմում նշել է 1984 թվականի փետրվարի 15-ին։ Գերմանիայի կազմում անցկացրել է 86 հանդիպում՝ դառնալով ութ գոլի հեղինակ։