«Հրապարակ». Մեկ, երկու, եւ հեռուստաաշտարակը քոնն է. ավտոմատներով զինված ԱԱԾ-ականները՝ Հ1-ում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ ամիս Հ1-ում հերթապահել են ավտոմատներով զինված ԱԱԾ-ականներ: Ըստ մեր աղբյուրի` «ուժեղացումը» կապված է Սեֆիլյանի գործի հետ:
Հիշեցնենք, որ, ըստ Քննչական կոմիտեի, մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի ընթացքում ավտոմեքենաներից մեկում 2 ավտոմատ է հայտնաբերվել, որը վերագրվել է Ժիրայր Սեֆիլյանին, եւ դրա հիմքով էլ նա ձերբակալվել է: Հաղորդվեց նաեւ, որ Սեֆիլյանը հեռուստաաշտարակը գրավելու ծրագրեր է ունեցել:
Էդ 2 ավտոմատներո՞վ էին գրավելու՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Ինչո՞ւ եք զարմանում, Նաիրի Հունանյանենք քանի՞ ավտոմատով էին։ Ծրագիրը հետեւյալն է եղել՝ աշտարակին մերձ տարածքում պայթյուն է տեղի ունենում, ական են գցում, բոլորի ուշադրությունը շեղվում է, 2 ավտոմատն իր գործն է անում»: Դետեկտիվ կինո չե՞ք պատմում պատահաբար: «Ոչ, փաստերն առաջիկայում կներկայացվեն, կգաք ներողություն կխնդրեք` այդպես իրոնիկ տոնով խոսելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում