Դիմակավորված անձինք ձերբակալել են Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակցին․ «Հրապարակ»
ԻՐԱՎՈՒՆՔՔիչ առաջ դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի՝ հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել եւ իր իսկ մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ: «Հրապարակ»-ի հետ զրույցում նրա փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ համացանցում տեղ գտած տեղեկությունները, թե իբր նշված գործողություններն իրականացվել են Սամվել Շահրամանյանի նկատմամբ՝ իրականությանը չեն համապատասխանում։
«Դիմակավորված իրավապահների կողմից այսօր Երևան քաղաքի կենտրոնում իրականացված ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններն ուղղված էին այլ անձի դեմ, որի մասին քիչ հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,-ասաց նա։