Գարիկ Գալեյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Հայտնել է նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա ասել է, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ թույլ տալ յուրաքանչյուր շաբաթը մեկ այցելել Եռաբլուր, որդու շիրիմին։
Գալեյանը երկու ամսով կալանավորվել էր սեպտեմբերի 9-ին։ Հետո հայտնի էր դարձել, որ Գալեյանի առողջական վիճակով պայմանավորված, նրա խափանման միջոցը փոխարինելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դատարանը որոշամամբ Գալեյանի համար փախանման միջոց ընտրվել էր տնային կալանքը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live