«Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա»․ Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս են այն եզրակացությանը, որ նոր հարձակումը Հայաստանի վրա հավանական է։
«Այո, հարձակումը Հայաստանի վրա հավանական է։ Ինչո՞ւ։ Որովհետև, օրինակ, Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ և կարճ ասած՝ նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը», – հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևը ցանկանում է ոչ թե խաղաղության պայմանագիր, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ Հայաստանում նոր տարածքների գրավում:
Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ ուղարկվող ֆրանսիական սպառազինությանը, հերքել է Բաքվի մեղադրանքները, թե Փարիզը կրակի վրա յուղ է լցնում և ընդգծել, որ Ադրբեջանն իր կողմից միլիարդավոր եվրոներ է ծախսում սեփական սպառազինության վրա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live