Արմեն Աշոտյանի քննիչը պարգեւատրվել է․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարչակարգը պարգեւատրում է բոլոր նրանց, ովքեր հլու-հնազանդ կատարում են քաղաքական պատվերը։ Երեկ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Տիգրան Շոխոյանը նշանակվել է Արարատի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Շոխոյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված շինծու գործը քննող քննիչն է, ում ջանքերով գործն այնպես կարվեց, որ նրան կարողանան պահել կալանքի տակ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում