Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի այս հայտարարությունից հետո մեզ համար շատ վտանգավոր, կործանարար իրավիճակ կարող է ստեղծվել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է»,-France 24 հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով Բաքվի՝ Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելուն, ինչպես նաև Ներքին Հանդում տեղի ունեցածին: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ընդգծում է՝ Ադրբեջանը 44-օրյայի հաջորդ իսկ օրվանից է պատրաստվում, դա նորություն չէ:

«Բայց այն, ինչ հիմա նա է բարձրաձայնում, որ հինգ րոպե պակաս դա լինելու է, ևս իրականությանը չի համապատասխանում, առավել ևս, որ Ներքին Հանդում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ պատերազմ սկսելու հետ որևիցե առնչություն չունի: Ադրբեջանի կողմից փետրվարի 12-ին տրված հաղորդագրությամբ, հայկական կողմից կրակոց էր արձակվել, և իրենք ունեին մեկ վիրավոր, հայկական կողմն առաջինը հայտարարություն տարածեց պաշտպանության նախարարության, ռազմական ոստիկանության ստորագրությամբ, ըստ որի, կճշտեն, կգտնեն մեղավորներին, կպատժեն:

Անուղղակի հաստատում էին, որ մեր կողմից կրակոց է եղել: Երբևիցե նման հայտարարություն չի եղել որևիցե դեպքում: Եթե անգամ հայկական կողմն ինչ-որ նախահարձակ գործողություններ է արել, պաշտոնական հաղորդագրություններում սովորաբար տրվում էր՝ «ադրբեջանական ուժերի կենտրոնացումը, որը կարող էր վտանգել հայ-ադրբեջանական սահմանի, շփման գծի այսինչ հատվածի կայունությունը... հայկական զինված ուժերը նախահարձակ գործողություններ են իրականացրել» և վերջ: Երբ հայկական կողմը փնտրելու, գտնելու, մեղավորներին պատժելու հայտարարություն է անում, անուղղակիորեն հաստատում է, որ, իրոք, եղել է կրակոց: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմն ինչ-որ պահանջներ և անհերքելի ապացույցներ էր դրել հայկական կողմի առջև, որ եղել էր այդ կրակոցը, կամ հայկական կողմը խոստացել էր արագ գտնել մեղավորին, բարձրաձայնել և պատասխանատվության ենթարկել, կամ հանձնել ադրբեջանական կողմին: Ամեն դեպքում, երկու տեսական պահանջից որևիցե մեկը չկատարվեց, և ադրբեջանական կողմը որոշ ժամանակ հետո չգրված օրենքներով, իսկ դրանք միշտ գործել են՝ իրենց համար շահեկան դիրքերից, հիմնականում դիպուկահարների կրակոցներ արձակեցին, ունեցանք չորս զոհ և մեկ վիրավոր: Հիմա ի՞նչ կապ ունի այս միջադեպը լայնածավալ ռազմական գործողության կամ պատերազմի վտանգի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փորձագետը:

Ընդգծում է՝ ռազմական լայնածավալ գործողություններ սկսելու համար պետք են մի շարք նախադրյալներ: «Հիմա ադրբեջանական կողմի համար նպաստավոր չէ, որովհետև կան շատ ձյունառատ վայրեր, որտեղ զրահատեխնիկան բավականին պասիվ վիճակում է լինելու: Զինանձնակազմի շարժունակությունը բավականին դանդաղեցված կլինի, եթե անգամ ձյունը հալված լինի, ցեխոտ ճանապարհներին դյուրին չէ շարժվելը: Հակառակորդը պետք է ակտիվացներ օդուժի՝ անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքները, որի մասին հայկական կողմը երբևիցե չի բարձրաձայնել, որ նման ակտիվ աշխատանք կա: Հակառակորդը պետք է զրահատեխնիկայի մեծ կուտակումներ աներ, դա ևս չկա: Հակառակորդը հիմնականում հրետանային և հրթիռահրետանային համազարկային կրակի սարքավորումներ պետք է մոտեցներ առաջնագիծ, սա ևս չկա:

Հակառակորդը ցանկացած գործողության, անգամ եթե սահմանային միջադեպերի ավելի երկար հատվածների համար է սադրանքներ իրականացնում, ինչպես եղավ 2022 թ.-ի սեպտեմբերին, նախապես պարբերաբար՝ օրը մի քանի անգամ, հայտարարում է, որ հայկական կողմը նախահարձակ գործողություններ է անում և կրակում է իրենց ուղղությամբ, քարոզչական հող է նախապատրաստում: Իմ նշած 4-5 չափորոշիչներից որևիցե մեկը չկա: Բայց այն, որ Ադրբեջանը, այո, պատրաստվում է Հայաստան մտնել, բոլորին պարզ է: Երբ Ադրբեջանը զորակոչում է պահեստազորի զինծառայողներին, ՄՈԲ-ի զորավարժություններ է անում հարձակողական սցենարով և Բուլղարիայից գնում է բավականին մեծաթիվ հրաձգային զենքեր, խոսում է այն մասին, որ նա պատրաստվում է մեծ պատերազմի ՄՈԲ-ի տեսքով, այսինքն՝ առնվազն 50-100 հազար անձնակազմի ներգրավմամբ: Այդ բոլորին զինելու համար նա լրացուցիչ հրաձգային զենք, տեխնիկա ու զինամթերք է գնում և զորավարժություններ է անցկացնում: Ինչ-որ պահի կարող է պատերազմը սկսել»,-նշում է մեր զրուցակիցը:

Նահապետյանը հիշեցնում է՝ պատերազմի հնարավորության մասին Փաշինյանը հայտարարել է նաև կառավարության նիստին: «Նույն պահին անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականություն կատարող անձը կամ ԱԱԾ-ի տնօրենը պետք է առաջարկեին, համաձայն Սահմանադրության, Հայաստանում մտցնել ռազմական դրություն: Սահմանադրությունը դա է պահանջում՝ «հակառակորդի զինված հարձակման կամ հարձակման սպառնալիքի....», իսկ նա հարձակման սպառնալիքի մասին խոսեց, այդ դեպքում ինչո՞ւ չմտցրեց ռազմական դրություն: Նույնը՝ հիմա, եթե նման վտանգ կա, ինչո՞ւ ռազմական դրություն չի մտցնում: Կառավարությունում նման միտք արտահայտեց, մի քանի օր հետո գնաց Մյունխեն և քննարկումներ սկսեց այն պետության ղեկավարի հետ, որը պատրաստվում է պատերազմի: Մեր տարածաշրջանում պատերազմը կնշանակի ներքաշել դրանում Ռուսաստանին և Իրանին, ինքնաբերաբար՝ նաև Թուրքիային: Սա այն է, ինչն Արևմուտքն ուզում է, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիան: Սա այն է, ինչ փորձում են կանխարգելել Ռուսաստանը և Իրանը:

Թուրքիան հասկանում է, որ եթե, այնուամենայնիվ, տարածաշրջանը «պայթեց», առաջին պահին թվում է, թե նա շահեկան վիճակում է, բայց հետո Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ կարող են լուրջ կորուստներ ունենալ՝ հաշվի առնելով, որ մտնում են մի ռազմական գործողությունների թատերաբեմ, որտեղ իրենց հակառակորդ պետությունները՝ Ռուսաստանը և Իրանը, ունեն հիպերձայնային արագությամբ հրթիռներ: Դրանց արագությունն այնքան մեծ է, որ դրանք խոցել հնարավոր չէ, ցանկացած թիրախ հնարավոր է այդ հրթիռներով խոցել: Ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի ղեկավարներն արկածախնդիր չեն: Հարմար պահի են սպասում, այդ պահը կարող է գալ կամ չգալ: 1941 թ.-ից մինչև 1943 թ.-ի փետրվարը Թուրքիան սպասում էր՝ հարձակվե՞լ Հայաստանի և Վրաստանի, այսինքն՝ Խորհրդային Միության վրա այդ ուղղությամբ, թե՞ ոչ: Սպասեց, Ստալինգրադի ճակատամարտի ելքն իրեն հուշեց, որ չպետք է հարձակվի, և ճիշտ որոշում կայացրեց, թեև Գերմանիայի դաշնակիցն էր և օգնում էր այլ ոլորտներում»,-հավելում է ռազմական փորձագետը:

Փաշինյանը նույն հարցազրույցում ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: «Փաշինյանի վարչակազմը գործնականում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը կասեցրել է շուրջ 1,5 տարի առաջ: Իր հայտարարությամբ այն չի սառեցվում կամ սառեցված վիճակից բերվում աշխատանքային ռեժիմ: Դա կոնկրետ գործողություններով է: Ի՞նչ գործողություններ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև պետք է տեղի ունենային, որոնք տեղի չեն ունեցել: Առաջին՝ 2022 թ.-ի վերջին ՀԱՊԿ-ի կողմից առաջարկվեց օգնության փաթեթ Հայաստանին, Հայաստանը մերժեց՝ համաձայն չլինելով քաղաքական գնահատականի հետ, հետո վերջերս կառավարության նիստի ժամանակ պարզվեց, որ այդ քաղաքական գնահատականի հետ՝ ագրեսիա և օկուպացիա, անգամ Փաշինյանը համաձայն չէ:

ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը 2022 թ.-ի վերջից աստիճանաբար վատացավ, որովհետև ասում էին, որ ՀԱՊԿ-ն իր պատասխանատվության գոտին չի որոշել, այսինքն՝ Հայաստանի սահմանը: Կառավարության նիստում պարզվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա արված չէ, այսինքն՝ Հայաստանը չգիտի, թե իր սահմանը որտեղ է: Բայց ինքը ՀԱՊԿ-ից էր պահանջում: Երկրորդ՝ պետք է զորավարժություններ անեին Հայաստանում և ՀԱՊԿ անդամ երկրներում, Հայաստանը հրաժարվեց: Երրորդ՝ ՀԱՊԿ գագաթաժողովներին մասնակցություն. Հայաստանից պետք է մեկնեին վարչապետը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության և ԱԳ նախարարները: Երեք նման գագաթաժողովի Հայաստանը չի գնացել, մերժել է: Եվ չորրորդ՝ ՀԱՊԿ-ի վերջին գագաթաժողովին ևս Հայաստանից ներկայացուցիչ չգնաց, ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթը, բայց այդ ստորագրված փաստաթղթերը կարող են կյանքի կոչվել, եթե դրանցում լինի նաև Հայաստանի ստորագրությունը, եթե չկա, կոնսենսուսի բացակայությամբ կյանքի չի կոչվելու:

Այդ քննարկումից հետո ՀԱՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը եկավ Հայաստան, փոխանցեց այդ փաստաթղթերը, առ այսօր դրանք ստորագրված չեն: Չորս դրվագով Հայաստանը սառեցրել կամ կասեցրել է ՀԱՊԿ-ի հետ կոնկրետ համագործակցային աշխատանքները արդեն 1,5 տարի առաջ»,նշում է մեր զրուցակիցը: Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված հաջորդ մեղադրանքն այն էր, որ ռուս պաշտոնյաները 2023 թ.-ին Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում:

«Պետք է հիմնավորի, թե ի՞նչ կոչեր են հնչել և դրանից հետո ի՞նչ հետևանքներ են եղել: Գուցե Ռուսաստան ասելով՝ «հինգերորդ շարասյո՞ւն» նկատի ունի: Պետական հեղաշրջումներ կազմակերպող սուբյեկտները հավաքական Արևմուտքի անդամ երկրներն են, որի գործողությունների արդյունքում իրենք բերվեցին իշխանության: Հիմա ինչո՞ւ է նման հիմարություն դուրս տալիս՝ հիմնավորումից զուրկ, առանց ապացուցողական բազայի: Իմաստը ո՞րն է: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին տարածքային լուրջ զիջումներ անել, լինի դա կռվով, թե առանց կռվի, սա ժողովրդի մեծ դժգոհության առիթ կարող է դառնալ: Մարդիկ կեցվածք են դրսևորելու իշխանափոխություն անելու համար: Այդ իշխանափոխություն անելու գործընթացը պետք է ունենա իր շոգեքարշը՝ քաղաքական ուժեր, փորձագետներ, որոնք մարդկանց հիմնավոր խոսք կասեն և գիտեն, թե որ քայլից հետո որն անեն, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն: Ռուսաստանի վերաբերյալ նման հայտարարություններով Փաշինյանը հող է նախապատրաստում, որ մինչև տարածքներ տալը, պետական հեղաշրջում կազմակերպելու պատրվակով փորձի համատարած ձերբակալություններ անել:

Ժողովրդի արդարացի ընդվզումն առաջնորդող խմբի անդամների ձերբակալությունները կլինեն անօրինական, առանց ապացուցողական բազայի, ինչպես օրեր առաջ ձերբակալեցին Արցախի նախագահին ուղեկցող անձին: Մի ամբողջ շոու սարքեցին, հետո պարզվեց, որ թմրանյութ չկա, ապացուցողական բազա չկա, բաց թողեցին: Փաշինյանը կանաչ լույս է ստացել արևմտյան բոլոր երկրներից, այսպես կոչված, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններից, այդ թվում ԵՄ-ի պատկան կառույցներից, որոնք իբր կոչված են պաշտպանելու ցանկացած քաղաքացու իրավունքները, նրանք աչք են փակելու այս ապօրինությունների վրա: Ցանկացած պահի Փաշինյանը, իբր պետական հեղաշրջում իրականացնելու պատրվակով, որն իբր կազմակերպում է Ռուսաստանը, Հայաստանում կիրականացնի համատարած ձերբակալություններ: Կարող է լինել ինչ-որ վատ բեմականացված արարք, հետո մի քանի հարյուր հոգու կձերբակալի, որ հետագայում արվող զիջումների դեպքում ժողովրդի արդարացի ընդվզումն առաջնորդող մարդիկ չլինեն: Այս վերջին հայտարարությունից հետո մեզ համար շատ վտանգավոր, կործանարար իրավիճակ կարող է ստեղծվել: Նախ՝ որ նա տարածքների զիջման գործնական փուլ է մտել, և երկրորդ՝ դրա նախաշեմին անհիմն մեծ ձերբակալությունների վտանգ կա՝ այս ամենում թիրախավորելով Ռուսաստանի Դաշնությանը»,-եզրափակում է Հայկ Նահապետյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное