Վիճաբանություն՝ Երևանում գործող «12» ակումբում․ քաշքշել, հարվածներ են հասցրել անվտագնության աշխատակիցներին
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 16-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի 89 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Տերյան փողոցի 91 հասցեում գործող «12» ակումբում 4 քաղաքացի լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քաշքաշել, հարվածներ և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նշված ակումբի անվտանգության աշխատակիցների հասցեին, որից հետ նրանցից մեկը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է փողոցին կից մայթին և առաջ գալով հարվածել է միջադեպը հարթել փորձող քաղաքացիներից մեկին, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչներ 43-ամյա Սուրեն Հ․-ին և 43-ամյա Կարլեն Ն․-ին և բաժին են հրավիրել անվտանգության աշխատակիցներ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Կարապետ Ղ․-ն և հարվածից տուժած Երևանի բնակիչ 42-ամյա Սերգեյ Բ․-ն:
Ոստիկանների ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսանդր Հ․-ն։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները` սկզբաղբյուր կայքում։