ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 փետրվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Էստոնիա՝ Անկախության օր, Մեքսիկա՝ Դրոշի օր, Ռումինիա՝ Դրագոբեթեի օր, Իրան՝ Ինժիների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1931 –վախճանվել է ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը:
1932 –ծնվել է ֆրանսահայ դաշնակահար Միշել Լեգրանը:
1947 –ծնվել է նկարչուհի Սվետլանա Սարգսյանը:
1978 - վախճանվել է ճանաչված գուսան Հավասին (Արմենակ Մարկոսյան), որը հեղինակել է մոտ 3600 աշուղական գործ:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի հետ:
2002-մոտ երկու տասնյակ եզիդներ Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքել են, որ իրենց «զրկել են» Կոտայքի մարզի Քաղսի և Լեռնանիստ գյուղերի շրջակա արոտավայրերից:
2006- Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտնել է, որ Վրաստանում արձանագրվել է թռչնագրիպի առաջին դեպքը: Վիրուսը հայտնաբերվել է սատկած կարապի մոտ, որին գտել են Խելվաչաուրիի շրջանի Ադլիա գյուղում:
2008- Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հրապարակել է փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց` Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
2012- Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի երկարամյա պատմությունը հանգուցալուծվել է: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նվիրատվության շնորհիվ բնակարանը ձեռք է բերվել և տրվել Գրողների համահայկական հիմնադրամին:
2016- Հայաստանի Հանրապետական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության միջև ստորագրվել է քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր:
2020-Արցախի Պաշտպանության բանակի նոր հրամանատար է նշանակվել Ջալալ Հարությունյանը։
2021-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ի հետ զրուցում հայտարարել է, որ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով:
2022-Արտակ Դավթյանն ազատվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
2023-Մահացել է լիբանանահայ երգչուհի Լիզա Սվաճյանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1466 —Բելգիայի Բրյուգգե քաղաքում տեղի է ունեցել աշխարհում առաջին վիճակախաղը, որի կազմակերպիչն է եղել հայտնի ֆլամանդրացի նկարիչ Յան վան Էյկի այրին:
1525 —տեղի է ունեցել Պավիայի ճակատամարտը, ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինը գերի է ընկել, որով իսկ ավարտվել է ֆրանս-իսպանական պատերազմը:
1582 —Հռոմի պապ Գրիգորի 8-րդը հրատարակել է Inter gravissimas բուլլան, որով իսկ նորարարացվել է օրացույցը՝ կատարվել է անցում Գրիգորյան օրացույցին, որն էլ օգտագործվում է ներկայումս երկրների մեծ մասում:
1607 - Իտալիայի Մանտուա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում կայացել է Կլաուդիո Մոնտեվերդիի «Օրփեոս» օպերայի առաջին ներկայացումը։
1768 —համաձայն Ռուսաստանի և Ռեչ Պոսպոլիտայի միջև կնքված համաձայնագրի Ռեչ Պոսպոլիտայի տարածքում հավասարեցվել են կաթոլիկների, բողոքականնների և ուղղափառների իրավունքները:
1810 –վախճանվել է անգլիացի փիլիսոփա Հենրի Կավենդիշը:
1815 –վախճանվել է ամերիկացի ճարտարագետ, գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը հանդիսանում է առաջին շոգենավի ստեղծողը:
1852 —ռուս գրող Նիկոլայ Գոգոլը այրել է իր «Մեռած հոգիներ» գրքի երկրորդ հատորը:
1856 –ծնվել է ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին:
1881 —Ռուսաստանի և Չինաստանի միջև կնքվել է Իլիական մարզի և Մոնղոլիայի և Արևմտյան Չինաստանի միջև առևտրի մասին Պետերբուրգյան պայմանագիրը:
1902 —Մեծ Բրիտանյում դոկտոր Լանչեստերն արտոնագրել է սկավառակային արգելակը:
1920 —մյունխենյան Հոֆբրոյհաուզ գարեջրատանը ներկայացվել է Գերմանիայի Նացիոնալ Սոցիալիստական կուսակցության ծրագիրը:
1938 - Oral-B ընկերությունը վաճառքի է հանել աշխարհում առաջին ատամի խոզանակը, որտեղ բնական մազի փոխարեն օգտագործվել է նեյլոնային թելեր:
1942 - հրեա փախստականներ տեղափոխող բուլղարական «Ստրումո» նավը խորտակվել է Սև ծովում, զոհվել է 767 մարդ։
1942 - առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
1955 - Բաղդադում Իրաքի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա հետագայում ստեղծվել է CENTO կազմակերպությունը։
1955 - ծնվել է ամերիկացի նշանավոր ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսը։
1972 —վթար է տեղի ունեցել խորհրդային К-19 ատոմային սուզանավում:
1973 —ԽՍՀՄ-ում առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Անհնարինը ակընհայտ» հեռուստահաղորդումը:
1980 - տեղի է ունեցել 8-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։
1991 —Պարսից ծոցի պատերազմի ժամանակ բազմազգ ուժերի բանակը սկսել է ցամաքային գործողությունն Իրաքում և Քուվեյթում:
2022-սկսվել է Ռուսաստանի Հատուկ գործողությունը Ուկրաինայում՝ ռուս-ուկրաինական պատերազմը:
Կ. Խաչիկյան