«Կտեսնեք, թե ոնց կպատռեմ դրանց դիմակը». Բախշյանը՝ դատարան դիմած 30 մանկավարժների մասին
ԻՐԱՎՈՒՆՔԵրևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Ելք» դաշինքով առաջադրված Անահիտ Բախշյանը:
«Թիմը երիտասարդ է, աշխատող, բանիմաց: Հաճելի է նրանց հետ աշխատելը: Բոլորս ամեն երեկո տնային աշխատանքները կատարած ներկայանում ենք Նիկոլ Փաշինյանին: Այժմ աշատանքներ են տարվում՝ կապված ծրագրի հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև ՀՀ թվով 30 դպրոցի ու մանկապարտեզի տնօրենների կողմից Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին ներակայացրած հայցադիմումին՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի եւ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանի։
«Սելի տեղ սելվորն է ճռռում: Իրենք լուռ պետք է մնային: Ես մեր գործավարին խնդրել եմ ներկայացնի, թե ո՞ր դպրոցների ներկայացուցիչներն են: Դուք կտեսնեք, թե ինչ քայլերով կպատռեմ նրանց դիմակը: Նրանք անօրեն գործ են կատարել, գերազանցել են իրենց լիազորությունները: Նրանք իրավունք չունեն հարցնելու, թե մարդիկ ո՞ւմ են ընտրելու: Դանիելը փաստն է ներկայացրել, որի մասին երկար տարիներ խոսել ենք շատերս»,-նշեց Անահիտ Բախշյանը: