Պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը տեղափոխվել է հիվանդանոց․ վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախյան 44-օրյա պետերազմում զոկված Մխիթար Գալեյանի հայրը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ՝ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»,- գրել է նա։