Գերմանիան որոշել է անվանափոխել Կիևը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ԱԳՆ-ն փոխել է Ուկրաինայի մայրաքաղաքի անվան տառադարձությունը Կիևից Կիյիվ (Kyjiw), հայտնում է նախարարությունը X սոցիալական ցանցում։
Նոր անվանումը կօգտագործվի պաշտոնական նամակագրության, տեքստերի և տեղեկատու նյութերում՝ Ուկրաինայի մայրաքաղաքը նշելու համար:
«Արտաքին գործերի նախարարությունը ներկայումս աստիճանաբար փոխում է ուղղագրությունը, դա վերաբերում է դեսպանատների կայքերին և ցուցանակներին»,- ասվում է հաղորդագրությունում։
2019 թվականին ԱՄՆ աշխարհագրական անունների խորհուրդը միաձայն որոշեց փոխել Ուկրաինայի մայրաքաղաքի անվանումը Kiev-ից Kyiv միջազգային տվյալների բազայում։