Ամբողջ աշխարհին էլ հասկանալի է՝ լավագույն ինքնաձիգը «Կալաշնիկովն» է․ Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հատուկ ռազմական գործողության գոտի կատարած այցի ժամանակ ասել է, որ Կալաշնիկով ինքնաձիգը լավագույնն է, և դա պարզ է ողջ աշխարհին։
Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Եվգենի Ցինդյայկինը Շոյգուին է ցույց տվել արտասահմանյան արտադրության զինատեսակների նմուշներ, որոնք ռուսական զորքերը վերցրել են՝ որպես ռազմավար։ Ցինդյայկինը ասել է նաև, որ ՌԴ ԶՈՒ-ն հատուկ ռազմական գործողության գոտում դիմակայում է ՆԱՏՕ-ի ողջ ռազմարդյունաբերական ներուժին։
Ցուցադրված արտասահմանյան զինատեսակների նմուշներն ուսումնասիրելուց հետո Շոյգուն արձագանքել է․ «Ամբողջ աշխարհին էլ հասկանալի է, որ լավագույն ինքնաձիգը «Կալաշնիկովն է»։