«Հանրային հեռուստաընկերության» հաղորդման մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
ԻՐԱՎՈՒՆՔՔաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1` բանավիճելու, բակում միմյանց քաշքշել, վիրավորել են։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները: Այս մաիսին գրում է «Հրապարակը»:
«Ծեծկռտուքի վերաբերյալ երկուսն էլ հաղորդում են ներկայացվել ոստիկանություն: Գործը փոխանցվել է քննչական կոմիտե»,- այս մասին NEWS.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Քաղաքագետները միմյանց հետ վիճաբանել են Հ1-ի՝ «Տարբեր կարծիքներ Տաթեւ Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ: