Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է Հիլդեգարդ Բերենսի անվան մրցանակին
ՄՇԱԿՈՒՅԹՀիլդեգարդ Բերենսի 14-րդ ամենամյա մրցանակը շնորհվել է Մետրոպոլիտեն Օպերայի Լինդեմենի երիտասարդ արտիստների զարգացման ծրագրի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է operawire.com-ը:
Գրիգորյանը ծրագրի առաջին կուրսում է և մրցանակը ստացել է 2024 թվականի փետրվարի 9-ին Մետրոպոլիտեն օպերայի Grand Tier-ում:
«Իսկապես զարմացա, երբ ստացա այս անհավանական մրցանակը: Շատ կարևոր է զգալ այս աջակցությունը կարիերայիդ առաջին քայլերում»,- ասել է Գրիգորյանը։