Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 113 դեպք, արձանագրվել՝ 17 ՃՏՊ
ԻՐԱՎՈՒՆՔԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 7, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, ֆիզիկական ներգործության ու սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 3, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու ջրային կենդանիների ապօրինի որսի՝ 2-ական, բնակարանային գողության, վնասված գույքը հափշակելու, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գրավառուին վնաս պատճառելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի սահմանը հատելու, կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության, փաստաթուղթ կեղծելու, դատական ակտը չկատարելու, սուտ մատնության, կանխամտածված սնանկության, ինքնիրավչության և շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը չդադարեցնելու ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և պետական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: