Երեւանի Ֆրանսիական միջազգային դպրոցի շենքի պատին ճեղքեր են հայտնաբերվել. 210 մարդ է տարհանվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք:
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը 170 աշակերտ, 30 մանկավարժ եւ 10 տեխաշխատող տարահանվել են դպրոցից:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տեղազննման արդյունքում հայտնաբերել են շինարարական ճաքեր: