Գարնանային սթրես. ինչպես խուսափել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳարնանային սթրեսի դեմ պայքարելու և դրանից խուսափելու մի քանի միջոցներ.
- Քնեք այնքան, որքան ուզում եք: Այս շրջանում շատ կարևոր է առողջ քունը:
- Կյանքի փոքրիկ ուրախություններ` գինի, քաղցրավենիք, տաք շոկոլադ:
- Շոգեբաղնիք կամ բաղնիք: Սա հիանալի միջոց է թուլացնելու մկանները, դադարելումտածել ամենատարբեր խնդիրների մասին և պարզապես կարճատև ընդմիջում տալու սեփական մտքին և մարմնին:
- Սպորտ, որը կարող է հաճույք պատճառել ձեզ: Կարող եք այցելել սպորտդահլիճ, լիցքաթափվել:
- Երկար ժամանակ անցկացրեք բնության մեջ, մաքուր օդին, քաղաքի աղմուկից հեռու:
- Ընկերական շրջապատ, որը գնահատում է ձեզ, աջակցում, հասկանում: Նրանք կփորձեն ամեն կերպ բարձրացնել ձեր տրամադրությունը:
- Սիրելիի ներկայությունն ու աջակցությունը կօգնի շուտ հաղթահարել սթրեսային վիճակը:
- Շատ վիտամիններ են ձեզ անհրաժեշտ` համեղ, օգտակար և բազմատեսակ սնունդ: Օրգանիզմը գարնանն ունի հատկապես վիտամին B-ի և հանքային նյութերի կարիք: Բաց չթողնեք նախաճաշը:
- Արձակուրդ. վայելեք մի քանի օր արևոտ երկրներում, լիարժեք հանգիստը ձեզ անմիջապես նոր ու դրական էմոցիաներով կլցնի: