Մեդվեդևը նշել է՝ որն է Ռուզվելտի ու Բայդենի տարբերությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իզուր է հիշատակել Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին, քանի որ, ի տարբերություն նրա, միայն խայտառակում է Միացյալ Նահանգները, X-ի իր էջում անգլերենով գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով «Երկրի դրության մասին» ԱՄՆ գործող նախագահ Ջո Բադենի ավանդական ուղերձը։
«Բայդենն իրեն համեմատել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ։ Տեղին համեմատություն չէ, ակնհայտ է, որ այն Բայդենի օգտին չէ։ Բայդենը ԱՄՆ-ի խայտառակությունն է»,- գրել է Մեդվեդևը։
Ինչպես նշել է Մեդվեդևը, Միացյալ Նահանգների 32-րդ նախագահ Ռուզվելտը, անվասայլակին գամված վիճակում, Ամերիկան դուրս բերեց դեպրեսիայից, մինչդեռ Բայդենը «խելագար է, մտավոր հետամնաց, ով որոշել է մարդկությանը քարշ տալ ու տանել դժոխք»։ Բացի այդ, գրել է Մեդվեդևը, Ռուզվելտը դաշնակիցների, ներառյալ՝ ԽՍՀՄ-ի հետ, պայքարում էր հանուն խաղաղության, իսկ Բաայդենը «համառորեն փորձում է Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել»։
«Վերջիվերջո, Ռուզվելտը պայքարում էր ֆաշիստների դեմ, իսկ Բայդենը՝ հանուն նրանց»,- եզրափակել է Մեդվեդևը։