Պատմության այս օրը (09 մարտ). Վերաքննիչ դատարանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում է կիրառել և կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Դիջեյի համաշխարհային օր, Լիբիա՝ Ուսուցչի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1904-ծնվել է հայ խորհրդային բուսաբույծ Արտաշես Մաթևոսյանը:
1911- ծնվել է վաստակավոր շինարար, ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանը:
1920- ծնվել է հայազգի նկարիչ Ժանսեմը:
1922-ծնվել է լեզվաբան, բանասեր, դասախոս, հրապարակախոս Ռաֆայել Իշխանյանը:
1968 - ծնվել է ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆը։
1974 - վախճանվել է գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցը։
1983- Բելգրադում սպանվել է Թուրքիայի դեսպանը։ Այդ գործով 20 տարվա ազատազրկման են դատապարտվել Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը, երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից։
1988-ԽՄԿԿ Կենտկոմի խորհրդակցությունում հայտարարվել է Ադրբեջանի և Հայաստանի կոմունիստական կուսակցությունների առաջնորդներ Բաղիրովի և Դեմիրճյանի հրաժարականների մասին կապված ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
1990-ծնվել է հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Արազ Օզբիլիզը։
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գաբոնի հետ:
2004-Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին բացել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջազգային շախմատային մրցաշարը:
2007- հայտարարվել է, որ ամերիկաբնակ հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, որի կարողությունն անցած տարի կազմում էր 8,7 միլիարդ դոլար, այժմ ունի 15 միլիարդ դոլար:
-Շվեյցարական դատարանը Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել ռասսայական խտրականության մեջ և նրա նկատմամբ սահմանել է 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաև 2,5 հազար դոլարի տուգանք:
2010-Վերաքննիչ դատարանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում է կիրառել և կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
886 —վախճանվել է պարսիկ մաթեմատիկոս, աստղագետ և աստղաբան Ալբումասիրը:
1454 —ծնվել է ֆլորենցիացի նավագնաց Ամերիգո Վեսպուչին, որի անունից է կոչվել Ամերիկա մայրցամաքը:
1500 —ծով է դուրս եկել Վասկո դե Գամմայի ղեկավարած Բարտոլոմեո Դիաշի և Պեդրու Կաբրալի 13 նավերից կազմված արշավախումբը:
1661 —վախճանվել է եկեղեցիական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի առաջին նախարար Ջուլիո Մազարինին:
1749- ծնվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն:
1796 —տեղի է ունեցել Նապոլեոն Բոնապարտի և Ժոզեֆինա Բագարնեի ամուսնությունը:
1822 —Նյու-Յորքցի Չարլզ Գրեմմը արտոնագրել է իր ստեղծած արհեստական ատամները:
1831 —Ալժիրում հիմնադրվել է ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնը:
1842 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։
1847 — Վերակրուսում ամերիկյան բանակի ափհանմամբ սկսվել է Սկոտտի մեքսիկական կամպանիանբ:
1849-ծնվել է գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ Յոզեֆ Կոհլերը:
1858 —ֆիլադելֆիայի բնակիչ Ալբերտ Պոտտսը արտոնագրել է փողոցային փոստարկղը:
1908 – հիմնադրվել է «Ինտեր» Միլանի իտալական ֆուտբոլային ակումբը։
1918-Խորհրդայինյ Ռուսաստանի մայրաքաղաքը Պետրոգրադից դարձել է Մոսկվան:
1937 —ԽՍՀՄ-ի Շաբոլովկա հեռուստակենտրոնը իրականացրել է երկրում առաջին փորձնական հեռուստահաղորդումը եթեր:
1943- ծնվել է ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը:
1945 —սկսվել են ճապոնացիների ռազմական գործողությունները ֆրանսիացիների դեմ Վիետնամում:
1948 —Կալիֆորնիայի ցիկլոտրոնում հաջողվել է ստանալ մեզոններ:
1953- Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ են զոհվել հրմշտոցի արդյունքում։
1959- Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի է հանվել Բարբի հանրահայտ տիկնիկը։
1961 - Դալայ-Լաման դիմել է ՄԱԿ-ին Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։
1964 —հոսքագծից իջել է առաջին «Ֆորդ Մուստանգը», որը հանդիսանում է «Pony Car» ոչ մեծ սպորտային դասի ավտոմեքենաների առաջնեկը:
1966- Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքից իր դուրս գալու մասին։
1977 —ԱՄՆ-ում և Կանադայում արգելվել է սախարինի օգտագործումը բժշկության մեջ և սննդում:
1990 —Բեռլինում սկսվել են Գերմանիայի վերամիավորման մասին բանակցությունները:
2019 —վախճանվել է ռուսական և խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսյոր, մանկավարժ Վլադիմիր էտուշը:
Կ. Խաչիկյան