Պենտագոնը հերքել է օդից նետված օգնության պատճառով պաղեստինցիների զոհվելու մասին լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը Գազա ուղղված ամերիկյան մարդասիրական օդային առաքումներից ոչ մեկը չի հանգեցրել քաղաքացիական զոհերի, հաղորդում է CNN-ը։
«Մամուլի հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ օդային դեսանտները ցամաքում խաղաղ բնակչության զոհերի են հանգեցրել, կեղծ են, քանի որ մենք հաստատել ենք, որ մեր բոլոր հումանիտար բեռները ապահով վայրէջք են կատարել գետնին», - ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը:
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով դեպքի վայրում գտնվող լրագրողին, հայտնել էր, որ առնվազն 5 մարդ զոհվել, ևս 10-ը վիրավորվել են, երբ Գազա քաղաքից արևմուտք գտնվող ալ-Շատի ճամբարի վրա օդից նետված մարդասիրական օգնության փաթեթներն ընկել են նրանց վրա։