«Ժակո»-ի 50 երանգները. ի՞նչ արձագանքներ է ստանում «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգը
ՄՇԱԿՈՒՅԹ«Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են:
Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։ «Ֆեմինիստական» էթնոփոփ՝ հայկական, բալկանյան, հնդկական ու լատինամերիկյան երաժշտության միաձուլմամբ։
Արդյունքի մասին դեռ շուտ է խոսել, բայց վստահաբար, երգի տակ ամբողջ դահլիճը պարելու է։
Ինչպես և սպասվում էր, տեսահոլովակը մեծ արձագանք գտավ, կարծիքները խիստ տարբեր են. 1or.am-ը որոշեց աչքի անցկացնել դրանք:
«Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքում երգը երկու ժամում արդեն 100 հազարից ավելի դիտում ունի, մոտ 10 հազար հավանում, 1500-ից ավելի մեկնաբանություններ՝ հիմնականում օտարազգիների կողմից, ովքեր հիմնականում հավանում են տեսահոլովակը և տեսնում հաղթողի կարգավիճակում:
Ֆեյսբուքի հայկական տիրույթում կարծիքները երկու ծայրահեղությունների են: Օգտատերերի մի մասը վստահ է՝ երգը պայթեցնելու է դահլիճը, մյուս մասը նույնիսկ ամաչում է, որ այս երգը պետք է մեր երկիրը ներկայացնի:
Ելենա Մաթևոսյան