Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. անվտանգության աշխատակից ոստիկանը մահացել է. Լուսանկար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների թիմը Շըրնաք նահանգում ավտովթարի է ենթարկվել, հայտնում է TRT-ն։
Վթարի հետևանքով մեկ ոստիկան է զոհվել։
«Աստծո ողորմությունն եմ մաղթում մեր ոստիկանին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Էրդողանը, ով տեղի ունեցածի մասին հայտնել է երկրում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նվիրված հանրահավաքում:
Հաղորդվում է, որ Ջիզրե-Նուսայբին ավտոճանապարհին ավտոշարասյունը բախվել է Jeep-ին, որում եղել են ոստիկաններ, որոնք հերթապահում էին նախագահ Էրդողանի «Շըրնաք» ծրագրի շրջանակներում։