ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. միայն իմանաք, թե ով է Եվրախորհրդարանի պատգամավորի հայուհի ընտրյալը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱրդեն տեղեկացրել ենք, որ Եվրախորհրդարանի սլովակ պատգամավոր Բորիս Զալան DennikN հրատարակչության հետ Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին պատմելիս նշել է, որ լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ընտրյալը հայուհի է, իսկ նրանց հարսանիքը լինելու է Արցախում: Asekose.am-ին հայտնի է դարձել, որ պատգամավորի ընտրյալը Տաթև Մանուկյանն է: Տաթևը ծնունդով Հայաստանից է, սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ավարտելուց հետո Տաթևը տեղափոխվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել և սովորել Դալարնայի համալսարանում: Այժմ աղջիկը բնակվում է այնտեղ:
Ավելի վաղ Տաթևը հրապարակել է իր և Ֆրանկ Էնգելի լուսանկարը, որում նրանք հայկական ազգային տարազներով են: Լուսանկարին կից Տաթևը գրել էր.
«Կենացդ, հայո՛ց բանակ!
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էր, երբ մեր բուռն քննարկումների ընթացքում Ֆրանկն ասաց. «Դրանք (ադրբեջանցիները) ոչ մի միլիմետր հող չեն վերցնի, եթե նույնիսկ ես ստիպված լինեմ զինվորական համազգեստ հագնել...»... Փշաքաղված ժպտացի ու ասեցի. «Սա ավելի ազդեցիկ էր, քան «Ես քեզ սիրում եմ»-ը...»:
Ու հենց ապրիլյան պատերազմի ժամանակ էր, որ հասկացա՝ սահմանի պաշտպանները և՛ բանակում են, և՛ բանակի ֆիզիկական սահմաններից դուրս... Մենք բոլորս ակամայից, գիտակցաբար և ենթագիտակցաբար պատրաստ ենք այդ համազգեստը ցանկացած պահի հագնելու...»: