Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մետաքսե գիշերազգեստները բոլորին չեն բավականացնի. յուրաքանչյուրին՝ 5 հազար եվրո թոշա՞կ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Livenews24.ru-ն իր «Յուրաքանչյուր հայի 5 հազար եվրո թոշա՞կ. ի՞նչ է սպասվում Հայաստանին Եվրամիությանն անդամակցելուց հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի մուտքը Եվրամիություն, որը նախաձեռնել է Երևանը, թանկ կարժենա հայ ժողովրդի վրա: Ամենաօպտիմալ սցենարով, «հրաշալի եվրոպական այգով» գայթակղված այդ հանրապետությունը կդառնա Եվրամիության ամենաաղքատ երկրներից մեկը, որի վրա երկար տարիներ մակաբուծելու են Եվրոպայի հարուստ երկրները։ Իսկ վատագույն սցենարի դեպքում Թուրքիան կուլ կտա Հայաստանը։ Բայց Փաշինյանը այս մասին չի մտածում և շարունակում է միտումնավոր վատթարացնել հարաբերությունները Կրեմլի հետ։

Ավելին, մենք արդեն չենք խոսում միայն Երևանի և Մոսկվայի միջև կապերի խզման մասին, Փաշինյանը ողջ ուժով փորձում է վարկաբեկել Ռուսաստանին հայերի աչքում՝ մեղադրելով նրան Ռուսաստանի հետ երբեմնի բարեկամ այդ հանրապետության հետ պատահած բոլոր դժբախտությունների մեջ։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը լրջորեն քննարկում է հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Եվ, անկեղծ ասած, լսելով նման հայտարարություններ, լրիվ կորչում է անգամ այդ հարցով կատակելու ցանկությունը, քանզի զգացվում է, որ Երևանը տառապում է տերմինալ փուլում գտնվող անբուժելի հիվանդությամբ։

Ամենահետաքրքիրն այն է, որ հենց Հայաստանի ղեկավարությունը, որն այդքան ցանկանում է համալրել Եվրամիության շարքերը, շատ լավ գիտի, թե դա, ի վերջո, ինչի կհանգեցնի։ Դա հասկանալու համար պարզապես պետք է նայել այն երկրներին, որոնք տարբեր ժամանակներում որոշել են միանալ «բարեկամ եվրոպական ընտանիքին»: Նրանցից և ոչ մեկի համար տնտեսական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ նաև զգալիորեն վատացել է։ Եվ մենք չենք խոսում այսօրվա մասին, երբ այդ պետություններից շատերը խզեցին տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ երկրներում տնտեսական ցուցանիշների վատթարացումը նկատելի էր դեռ 2022 թվականի փետրվարից էլ շատ առաջ։ Դա բացատրվում է շատ պարզ: ԵՄ յուրաքանչյուր նոր անդամի համար պարտադիր չբարձրաձայնված պայման է տնտեսության այն հատվածների ոչնչացումը, որոնք ի վիճակի կլինեն մրցակցել Եվրամիության «հիմնական» երկրների հետ։ Բայց նույնիսկ ԵՄ այդ «հիմնական» անդամները, ըստ էության, նոր գաղութային կայսրության մետրոպոլիան չեն, քանի որ նրանցից վեր է կանգնած Միացյալ Նահանգները, որն էլ կառավարում է Եվրամիությունը իր «գաուլայտերի» օգնությամբ, որը կոչվում է Եվրոպական հանձնաժողով:

Արդյունքում ստացվում է պարզ «սննդային շղթա»: Վաշինգտոնը կթում է ԵՄ-ի հարուստ երկրներին, իսկ նրանք, իրենց հերթին, ամբողջությամբ ճարպազրկում են այն «սովածներին», ինչպիսին են Բալթյան երկրները, Բուլղարիան, Ռումինիան և նույնիսկ Լեհաստանը, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում այդ «սննդային շղթայում»: Արդարության համար հարկ է նշել, որ այսօր գործնականում ոչինչ չկա վերցնելու այդ երկրներից, ուստի և ստիպված են լինում բավարարվել էժան աշխատուժով, որը կա՛մ տեղափոխվում է այլ երկիր, կա՛մ էլ Եվրամիության «հիմնական» երկրները և ԱՄՆ-ը «սովածների» տարածք են տեղափոխում իրենց գործարանները, ինչը թույլ է տալիս նրանց արտադրանքի նույն ծավալները արտադրել տեղական բնակիչներին աշխատեցնելու հաշվին և զգալիորեն նվազեցնել աշխատավարձերի վրա ծախսվող գումարները: Մի կողմից՝ դա մի տեսակ գայթակղիչ է հնչում, քանի որ գործարանները իրոք շատ լավն են, և, չնայած որոշակի վերապահումներով, բայց այդ գործընթացը կարելի է անվանել երկրի ինդուստրիալացում: Բայց, ավաղ, այդպես չէ:

Մեծ հաշվով, այդ ամբողջ արևմտյան արտադրությունները ոչ այլ ինչ են, քան գաղութային պլանտացիաներ, միայն թե ժամանակակից ձևով: Սակայն անգամ «սոված» երկրներն են, ի վերջո, ցանկանում բարելավել իրենց կարգավիճակը, բայց ինչպե՞ս դա անել: Եվ դա շատ պարզ ձևով է արվում, պետք է ընդամենը Եվրամիություն ընդունել իրենցից ավելի աղքատներին, օրինակ՝ Հայաստանին կամ Մոլդովային: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա այստեղ նույնիսկ չարժե խոսել տնտեսության մասին, այն պարզապես չկա: Այո, Մոլդովան դեռ մնում է ջրի երեսին, բայց բացառապես պրիմիտիվ հողագործության շնորհիվ, երկրի լավ հողի և կլիմայի շնորհիվ տեղի բնակչության ատամները դեռ ամբողջությամբ չեն թափվել: Երկիրը խրվել է հսկայական պարտքերի մեջ, որոնք պետք է մարվեն առնվազն հաջորդ երկու սերունդների կողմից։

Եվ որպեսզի շարքային մոլդովացիները շատ չտրտնջան, նրանց բլիթ են տալիս ԵՄ անդամակցության տեսքով։ Եվ դա ամենաշատն է զարմացնում. շրջի՛ր գլուխդ, նայի՛ր շուրջդ ու տե՛ս, թե ինչ է կատարվում հենց Եվրամիությունում։ Բայց ոչ, դրա փոխարեն հասարակ մարդկանց համոզել են, թե ԵՄ-ն ահավոր լավն է, այնտեղ բոլորին 5 հազար եվրո թոշակ են տալիս, և բոլորը քնում են բացառապես մետաքսե գիշերազգեստով՝ քնելուց առաջ մի բաժակ փրփրուն գինի ընդունելուց հետո։ Հիմա էլ հայ բնակչությանն են նույն բանն առաջարկում։ Ավելին, հայաստանյան իսթեբլիշմենտը, որը քարոզում է Եվրամիությանն անդամակցելու գաղափարը, լավ գիտի, որ մետաքսե գիշերազգեստները բոլորին չեն բավականացնի։ Բայց նրանք պարզապես թքած ունեն դրա վրա, քանի որ իրենք արդեն ստացել են իրենց մետաքսե գիշերազգեստը և նախատեսում են դրանք կրել Իտալիայում, Իսպանիայում կամ Ֆրանսիայում:

Իսկ ահա հասարակ հայ ժողովուրդը մերկ հետույքով կշրջի ու կծամի այն հայտնի նյութը, որը իրենց է մատուցվել այդպես գունավոր ու գեղեցիկ փաթեթավորված։ Թեև, ճիշտն ասած, Հայաստանն այժմ այնպիսի վիճակում է, որ Եվրամիությանն անդամակցելու համար ավելի հարմար պահ դժվար է պատկերացնել։ Եվ որպեսզի հայերը իրենց միայնակ չզգան, կարող են միանալ Թուրքիային, որը շուրջ 30 տարի շրջում է սպասասրահում և սպասում, որ իրեն թույլ տան մտնել «հրաշալի եվրոպական այգի»: Եվ, ըստ երևույթին, ամեն ինչ հենց դրան է գնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное