Ֆրանսիան մտադիր չէ իր վրա վերցնել Ուկրաինայում հակամարտության սրման նախաձեռնությունը․ Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան մտադիր չէ իր վրա վերցնել Ուկրաինայում հակամարտության սրման նախաձեռնությունը, France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք երբեք հարձակողական գործողություններ չենք ձեռնարկի, մենք երբեք նախաձեռնող չենք լինի», - ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պայմաններում կարող են ֆրանսիացի զինվորականները ուղարկվել Ուկրաինա։
Նա նշել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը «էկզիստենցիալ խնդիր է Եվրոպայի և Ֆրանսիայի համար»։
Մակրոնը նաև խոստովանել է, որ «ռազմաճակատում իրավիճակը ծանր է Ուկրաինայի համար, և հակահարձակումը չի անցել այնպես, ինչպես սպասվում էր»։