Վատ լուր Ռուսաստանի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու արձանագրությունը և այդ մասին տեղեկացրել ԱՄՆ Սենատին:
Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
Ավելի վաղ Թրամփի կողմից փաստաթղթի ստորագրման մասին տեղեկացրել է Մոնտենեգրոյի ազգային հեռուստառադիոընկերությունը: Այսպիսով, Եվրոպայում «ընկավ» Ռուսաստանի բաստիոններից եւս մեկը:
Վերջերս Մոնտենեգրոյի իշխանությունները հայտարարեցին երկրում պլանավորված խժդժությունների մասին, որոնցում հայտնաբերվեց ռուս-սերբական «հետք»:
Հայտարարվեց, որ մասնավորապես ծրագրվում էին գործողություններ Մոնտենեգրոյի ղեկավարության դեմ: Ռուսաստանն այդպիսով փորձում էր կանխել Մոնտենեգրոյի մուտքը մասնավորապես ՆԱՏՕ: