Կոռուպցիայի գործով ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ
ԻՐԱՎՈՒՆՔՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀԿԿ-ից։
Վերջիններս ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով: Ձերբակալվածներից մեկը, ըստ շրջանառվող լուրերի, Շիրակի մարզպետարանի վարչության պետ է։