Պետությունը արցախցիներին կտրամադրի կրթաթոշակ և կփոխհատուցի ուսման վարձը, որ սովորեն ու անցնեն աշխատանքի
ՎԻԴԵՈՊետության աջակցությամբ աշխատանք և մասնագիտական ուսուցում կապահովվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար։
Այս մասին կառավարության հումանիտար կենտրոնում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը, իսկ ծրագրի մանրամասները ներկայացրեց նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Մասնավորապես, Ռուբեն Սարգսյանն ասաց, որ ծրագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակի տրամադրում, ուսման վարձի փոխհատուցումը 50 հազար դրամ է, կրթաթոշակը ևս 50 հազար դրամ է։
«Ուսուցման տևողությունը մինչև վեց ամիս է, որից հետո արդեն աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն երեք ամսով, որտեղ պետությունը գործատուին փոխհատուցում է բոլոր տեսակի եկամտահարկի, մնացած պահումների մինչև 50 հազար դրամը։ Հաջորդ բաղադրիչը աշխատանքային փորձի ձեռքբերման բաղադրիչն է,որի տևողությունը մինչև երեք ամիս է։ Յուրաքանչյուր ամսվա ընթացքում պետությունը 165 հազար դրամ աշխատավարձի գումար է փոխանցում գործատուին, որի մեջ ներառված են հարկերը, որից հետո ևս երեք ամիս պետությունը փոխհատուցում է եկամտահարկի մինչև 50 հազար դրամը»,- ասաց Ռուբեն Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում