Մբապեն ՊՍԺ-ի կազմում հոբելյանական գոլն է խփել
ՍՊՈՐՏՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության խաղում հյուրընկալվելիս հաղթեց «Մոնպելյեին» 6-2 հաշվով։ Փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
Մայրաքաղաքային ակումբի կազմում անցկացրած 297 խաղում 25-ամյա ֆրանսիացին խփել է 250 գոլ։ Նա ունի նաև 106 գոլային փոխանցում իր ակտիվում։
Մբապեն ՊՍԺ-ի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է։ Ցուցակի երկրորդ տեղում Էդինսոն Կավանին է՝ 200 գոլով։ Երրորդ տեղում Զլատան Իբրահիմովիչն է (156)։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 խաղ, խփել 38 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։