ԵՄ-ի անդամ դառնալու Թուրքիայի տեսլականը մնում է ուժի մեջ, սակայն ԵՄ-ի կողմից չկա տեսանելի քաղաքական կամք նման երկխոսություն վարելու համար․ Ֆիդան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության անդամ դառնալու Թուրքիայի ռազմավարական տեսլականը մնում է ուժի մեջ, սակայն ԵՄ-ի կողմից չկա տեսանելի քաղաքական կամք նման երկխոսություն վարելու համար:
Այս մասին հայտարարել է հանրապետության արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան շարունակում է տեսնել իր ապագան Եվրոպայում: Ինչպես ավելի վաղ հաստատել էր մեր նախագահը, ԵՄ-ին անդամակցելու Անկարայի ռազմավարական տեսլականը չի փոխվել:
Միգուցե մեզ համար ավելի հեշտ է զարգացնել հարաբերությունները ԵՄ առանձին երկրների հետ, բայց ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը կապված է կոնսենսուսային որոշումների ընդունման հետ։
Սա միշտ չէ, որ մեր օգտին է ստացվում: Բանակցային գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է ԵՄ առանցքային երկրների քաղաքական կամքը։ Այն գոյություն ուներ 2004-ին և 2005-ին, բայց հետո մաշվեց՝ իր տեղը զիջելով այլ քաղաքական դիրքորոշմանը Թուրքիայի նկատմամբ»,- ասել է Ֆիդանը։