Ահա, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ, երբ դատարկ ստամոքսին սուրճ եք խմում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՈւսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցած վիճակում առավոտյան սուրճ խմելը հանգեցնում է մարսողական համակարգում վնասակար թթվի անջատման, որը կոչվում է աղաթթու: Այդ թթուն խոչընդոտում է սպիտակուցների մարսվելուն և քայքայմանը, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մարսողական տրակտում:
Այդպիսի խնդիրներից են՝ աղիների գրգռումը, որովայնի փքվածությունը, նույնիսկ հաստ աղիքի քաղցկեղը: Բացի դրանից՝ սուրճը հանգեցնում է կորտիզոլի մակարդակի արագ ավելացման՝ հորմոնի, որը պատասխանատու է զգոնության համար, նաև կենսաբանական ժամացույցի կարգավորման:
Օրգանիզմից շատ ժամանակ է պահանջվում այդպիսի կտրուկ աճից հետո կայունանալու համար, ինչը կարող է շատ վնասակար լինել: Արթնանալուց հետո սուրճի օգտագործումը նաև կբարձրացնի թթվի մակարդակը ստամոքսում, ինչը կարող է հանգեցնել որովայնի փքվածության կամ նույնիսկ սրտխառնոցի:
Սուրճի այս բացասական հետևանքներից խուսափելու և առողջության համար դրա մեծաթիվ հատկություններից օգուտ քաղելու համար փորձեք ինչ-որ բան ուտել նախքան սուրճ խմելը, օրինակ՝ կես խնձոր կամ վարսակի շիլա:
Կամ մի քիչ կաթ ավելացրեք ձեր սիրելի սուրճին և վայելեք: