Լևոն Արոնյանը դարձել է ԱՄՆ գավաթի խաղարկության հաղթող
ՍՊՈՐՏԱմերիկահայ շախմատիստ Լևոն Արոնյանը դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող:
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում կայացած գավաթի խաղարկությունում Արոնյանը սուպերեզրափակչում մրցել է Ուեսլի Սոյի հետ: Արոնյանն հաղթել է 2,5-1,5 հաշվով:
«Շատ ուրախ եմ ԱՄՆ գավաթի խաղարկությունում հաղթելու համար: Շատ հոգնած եմ, բայց գոհ եմ: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- իր սոցցանցային էջերում գրել է Արոնյանը: