Որպես ֆուտբոլիստ պատրաստ ես կյանքդ տալ Կլոպի համար․ Մխիթարյան
ՍՊՈՐՏ«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։ Հայ կիսապաշտպանը մասնագետի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։
«Ինչպիսի՞ մարզիչ է Կլոպը: Հոգեբան։ Նա քեզ վստահություն է հաղորդում և ազատություն տալիս խաղադաշտում: Որպես ֆուտբոլիստ պատրաստ ես կյանքդ տալ Կլոպի համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։
Այս տարվա հունվարին 56-ամյա Կլոպը հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու մասին։