Ձեր եղունգները միշտ շերտավորվում կամ կոտրվո՞ւմ են. ահա, թե ձեր օրգանիզմն ինչ է փորձում ձեզ ասել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄանգանն ունի հակաօքսիդանտ հատկություններ և անհրաժեշտ է ոսկորների զարգացման, վերքերի բուժման և ածխաջրերի, ամինաթթուների յուրացման համար, խոլեստերինի դեպքում: Մանգանն անհրաժեշտ է առողջ, ամուր ոսկորների համար: Այն նաև այլ վիտամինների, այդ թվում՝ B և C վիտամինների կլանման բանալին է, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի առողջության ամրապնդման և քաղցկեղից պաշտպանության համար:
Թուլությունը, սրտխառնոցը, փսխումը և գլխապտույտը մանգանի պակասի նշաններ են, նաև լսողության կորուստը, թույլ մազերը և եղունգները: Ամենածայրահեղ դեպքերում մանգանի պակասը կարող է հանգեցնել կաթվածի, կուրության, անպտղության և ցնցումների: Մանգանի պակասի վտանգներից խուսափելու համար սննդակարգում մանգանով հարուստ սնունդ ավելացրեք:
1. Ծովամթերք: Միդիան, կակղամորթները և խեցգետինները շատ ծովամթերքներից են, որոնք հարուստ են մանգանով:
Ծովամթերքը նաև В խմբի վիտամինների, օմեգա-3-ի, անփոխարինելի ամինաթթուների աղբյուր է:
2. Ընկուզեղեն և սերմեր: Մանգանի հզոր աղբյուր են: Ընկուզեղենը նաև թելքավոր է, հարուստ է վիտամին Е-ով, պղնձով և մագնեզիումով:
3. Սպանախ: Մուգ կանաչ տերևավոր բանջարեղենը ամենաօգտակար մթերքներից է: 1 բաժակ սպանախը պարունակում է 2 անգամ ավել վիտամին А, քան օրական խորուրդ տրվող քանակությունն է, իսկ վիտամին К-ի դեպքում՝ ավելի քան 6 անգամ ավել: I4. Ամբողջական հատիկեղեն: Շագանակագույն բրինձը, վարսակը, կորեկը նվազեցնում են 2-րդ տիպի դիաբետի, սրտի հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը:
5. Տոֆու և տեմպե: Բացի մանգանից՝ տոֆուն կալցիումի, պղնձի, երկաթի և օմեգա-3-ի հրաշալի աղբյուր է:
6. Լիմական լոբի: Սիսեռը, սպիտակ լոբին, լիմական լոբու հետ միասին անհրաժեշտ են լավ առողջության համար: Լոբին հագեցած է բջջանյութով, վիտամին С-ով, մագնեզիումով:
7. Սև թեյ: Օրգանիզմի համար բավականաչափ մանգան ստանալու ամենապարզ միջոցներից է ամեն օր թեյ խմելը: Սև թեյը նաև օգտակար է սրտի և ոսկորների համար: