Նա ունի անձնական ողբերգություն, նրա սերը փոխադարձ չէ. Ռոզի Ավետիսովա
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾBlognews.am-ը գրում է. U!COM ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքով ցուցադրվող «Եղնիկների կածանը» 20 մասանոց գեղարվեստական ֆիլմն առաջին իսկ սերիայից սիրվեց հեռուստադիտողի կողմից: Հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին զարգացող իրադարձությունների կիզակետում մարդկային կյանքն է՝ իր բոլոր դրսևորումներով:
Սեր, ընկերություն, դավաճանություն՝ պատերազմի ու մարտական գործողությունների խառնաշփոթում: Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին այս նոր ֆիլմում հաջողվել է մեկտեղել, թվում է թե, անհամատեղելի երկու բան՝ կյանքն ու պատերազմը:
Ռոզի Ավետիսովան նշում է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկը սիրով ու ոգևորությամբ է ընդունել: «Շատ լավ թիմ է պարոն Քեշիշյանը հավաքել, մաքսիմալ պրոֆեսիոնալ ու կազմակերպված»: Ինչ վերաբերում է նկարահանումների ընթացքին, ապա դերասանուհին նշում է, որ հիմնականում դրանք ինտերիերային են եղել, և մարտական ու էքստրեմալ տեսարաններում նա մասնակցություն չի ունեցել:
Ֆիլմի գլխավոր հերոսի կյանքում կարևոր դեր ունեցող կանանցից մեկին է մարմնավորում Ռոզին: Առավել մանրամասն իր կերպարի մասին դերասանուհին ասում է. «Իմ կերպարը Եվան է, ով գլխավոր հերոսի՝ Դավիթի կյանքում ընկեր-սիրուհի է: Բացի պատերազմից՝ Եվան ունի նաև իր առանձին, անձնական, կանացի ողբերգությունը. նրա սերը փոխադարձ չէ»:
Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում