Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների մասնակցությունը «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է իր քաղաքացիների մասնակցությունը «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությանը։ Այս մասին ասվում է լրատվամիջոցներին ուղղված հաղորդագրության մեջ։
«Լրատվամիջոցների հարգելի' ներկայացուցիչներ,
Մոսկվայի Crocus City համերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ մենք ուշադրություն ենք հրավիրում այս գործողությանը Տաջիկստանի կամ Տաջիկստանի քաղաքացիների ենթադրյալ մասնակցության մասին տեղեկատվության տարածման նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտության վրա։
Ընդգծում ենք, որ տաջիկական կողմը ռուսական իշխանություններից հաստատում չի ստացել Տաջիկստանի քաղաքացիների ներգրավվածության մասին ներկայումս շրջանառվող կեղծ տեղեկատվության մասին։ Այս կապակցությամբ խնդրում ենք ձեզ հիմնվել Ռուսաստանի պետական կառույցների կողմից տարածված պաշտոնական տեղեկատվության վրա:
Պետք է նկատի ունենալ, որ չստուգված և ոչ հավաստի տեղեկատվության տարածումը կարող է վնասել Տաջիկստանի այն քաղաքացիներին, որոնք ներկայումս գտնվում են երկրի սահմաններից դուրս»:
Ավելի վաղ ռուսական մի շարք լրատվամիջոցներ և Telegram ալիքներ հայտնել էին, որ Բրյանսկի շրջանում հայտնաբերվել է ավտոմեքենա, որը նման է եղել ավտոմեքենային, որից ահաբեկիչները դուրս են եկել «Կրոկուս Սիթի Հոլլում»։ Ավտոմեքենայում եղել են նաև Տաջիկստանի քաղաքացիներ։