Արտակարգ դեպքի Շամլուղի հանքավայրում. 41-ամյա աշխատակիցը մնացել է հանքաքարի տակ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԼոռու մարզի Շամլուղի հանքավայրում այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. 41-ամյա Աղբալ Առաքելյանը հանքում հանքաքարի պոկման հետևանքով մնացել է հանքաքարի տակ եւ մարմնական վնասվածքներ ստացել:
NEWS.am-ին Շամլուղի համայնքապետ Լենդրուշ Բեժանյանը հայտնեց, որ Առաքելյանը տեղափոխվել է Երեւան:
Բեժանյանը նշեց նաեւ, որ դեպքի հանգամանքներն իրավապահ մարմինները պարզում են: