Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները կպարգևատրվեն Պատվո շքանշանով
ՍՊՈՐՏՎրաստանի հավաքականի ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար կստանան Պատվո շքանշան, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այս տղաները հերոսներ են, և հերոսներին պետք է գնահատել: Սրանք ամենապատվավոր մարդիկ են, և, հետևաբար, Շալվա Պապուաշվիլիի հետ մենք որոշում կայացրինք՝ մեր տղաները բոլորը կպարգևատրվեն Պատվո շքանշանով»– գրել է Կոբախիձեն։