Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամ
ՍՊՈՐՏԱրթուր Աբրահամը հրապարակել է հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հետ համատեղ լուսանկարներ և կից հրաժեշտի գրառում թողել:
«Հարգելի՛ ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար և ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից: Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում: Քո Ավո և ընտանիք»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 68 տարեկանում Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը։