Bloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն հրետանային արկերի արտադրությունը խթանելու համար բանակցություններ է վարում Թուրքիայից պայթուցիկների գնումները մեծացնելու ուղղությամբ, քանի որ դաշնակիցները հուսահատորեն փորձում են անհրաժեշտ զինամթերք մատակարարել Ուկրաինային, գրում է Bloomberg-ը վկայակոչելով այդ բանակցություններին ծանոթ պաշտոնյաներին,-գրում է unian.net-ը:
Նշվում է, որ թուրքական պայթուցիկ նյութերի մատակարարումները կարևոր նշանակություն կունենան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան 155 մմ ռազմամթերքի արտադրության համար և կեռապատկեն դրանց արտադրությունը:
Լրագրողները գրում են, որ Ուկրաինայում երկամյա պատերազմը առաջացրել է զինամթերքի համաշխարհային պահանջարկի զգալի աճ, քանի որ արևմտյան դաշնակիցները փորձում են դրանք մեծ քանակությամբ մատակարարել Կիևին, և միաժամանակ լրացնել իրենց սպառված պաշարները: Այս ամենն առաջացրել է բաղադրիչների պահանջարկի ահռելի աճ:
Թուրքիան արդեն իսկ այս տարի ԱՄՆ-ին հրետանային արկերի ամենախոշոր վաճառողը դառնալու ճանապարհին է։ Հոդվածում նշվում է, որ Անկարայի հետ համաձայնագիրը բացահայտում է նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև փխրուն հավասարակշռությունը, որոնց հարաբերությունները սրվել են ռուսական ներխուժման և Թուրքիայի կողմից Շվեդիայի դաշինք մտնելու ամիսներ տևած արգելքի հետևանքով։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո առաջին անգամ, մայիսի 9-ին, այցելել Սպիտակ տուն, քանի որ երկու ղեկավարներն էլ փորձում են ռազմական էլ ավելի սերտ կապեր հաստատել: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումն այս տարի է ճանապարհ բացել Անկարային՝ 23 միլիարդ դոլարի ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր վաճառելու համաձայնագիր ստորագրելու համար:
Փետրվարի վերջին Պենտագոնը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Տեխասում 155 մմ տրամաչափի հրթիռների մետաղական մասերի արտադրության երեք գծեր կառուցելու համար, այդ թվում՝ թուրք ենթակապալառուների հետ: Ակնկալվում է, որ թուրքական Repkon պաշտպանական ընկերության արտադրական գծերը մինչև 2025 թվականը կարտադրեն 155 մմ տրամաչափի հրետանային արկերի ԱՄՆ-ի պահանջարկի մոտ 30%-ը։ Բացի այդ, Պաշտպանության նախարարությունը թուրքական Arca Defense-ից այս տարի 116000 միավոր ռազմնամթերք է գնել Ուկրաինա առաքման համար։