Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Ի. Սաղաթելյանը հաստատեց քրեական գործ հարուցելու փաստը՝ նշելով, որ սա հերթական կարված գործն է՝ զուտ քաղաքական հետապնդման նպատակով:
«Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է: Ընդամենը ասեմ, որ դրանք անօգուտ քայլեր են, կարծում էի՝ մինչեւ հիմա պետք է դա հասկացած լինեին, բայց պարզվում է` չեն հասկացել: Հոգ չէ, առաջիկայում կհամոզվեն»։
Գործի մանրամասներին չցանկացավ անդրադառնալ: Ի դեպ, քրեական գործեր են հարուցված նաեւ Սաղաթելյանի 2 եղբայրների՝ Նաիրի եւ Գուրգեն Սաղաթելյանների (դիմադրության շարժման ցույցերի ժամանակ քաղաքացի ծեծելու մեղադրանքով) նկատմամբ։ Գործը մտել է դատարան։ Մենք գրել էինք նաեւ, որ Սեւանի քոլեջի տնօրենի պաշտոնից հեռացրել են Սաղաթելյանի քրոջ ամուսնուն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29․ 03․ 24 թ համարում։