Իրանում զինծառայողը սպանել է 5 ծառայակիցներին և փախել զորանոցից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Քերման նահանգում զինվորը զորանոցում սպանել է 5 ծառայակիցներին, ապա փախել դեպքի վայրից, հայտնում է IRNA-ն։
«Իրանի հարավարևելյան Քերման նահանգում ժամկետային զինծառայողը զորանոցում սպանել է հինգ ծառայակից զինվորականներին», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, զինծառայողը կրակ է բացել զորանոցում հանգստացող ծառայակիցների ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Միջադեպը հետաքննվում է։