«Կասկադյորական» վթար Արագածոտնի մարզում. 26-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է երկաթե արգելապատնեշի վրա, այնուհետև բախվել երկաթե սյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com -ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Մալխաս Թամոյանը իր վարած Opel մակնիշի 34 ZQ 345 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել երկաթե սյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Թամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի