Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը փոխելու գործընթացին կներգրավվեն նաև իրավապահ մարմինները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի միգրացիոն քաղաքականությունը փոխելու առաջարկները միանգամայն հասկանալի և արդարացված են, հայտարարել է ՌԴ վաարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ըմբռնումով եմ մոտենում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հնչող բազմաթիվ հարցադրումներին ու առաջարկներին՝ վերաբերող միգրացիոն քաղաքականությանը։ Լրացուցիչ որոշումներ ընդունելու ձգտումն ու պահանջը հիմնավոր են և արդարացի»,- ասել է Միշուստինը՝ հավելելով, որ միգրացիան քաղաքականությունում փոփոխությունները պետք է համաձայնեցվեն իրավապահ կառույցների հետ, որպեսզի հաշվի առնվեն նաև նրանց մոտեցումները՝ փոփոխություններն արդյունավետ դարձնելու նպատակով։