Գագիկ Ծառուկյանը մարզաշխարհի ներկայացուցիչներին շնորհավորել է Սպորտի միջազգային օրվա առթիվ
ՍՊՈՐՏՍիրելի՛ հայրենակիցներ, մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա առթիվ:
Այս մասին ֆոյսբուքյանի իր էջում գրել էՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.
«Բոլորին հայտնի ճշմարտություն է, որ սպորտն այն եզակի բնագավառներից է, որի լեզուն համամարդկային է ու հասկանալի բոլորին: Այն միավորում է մարդկանց, տարբեր ազգերին ու պետություններին, որոնց ներկայացուցիչները՝ անկախ տարաձայնություններից, մրցահարթակ են դուրս գալիս և մարզասերներին պարգևում մրցակցության ու պայքարի զգացողությունը:
Ես շատ կուզենայի, որ սպորտի հիմնական արժեքները, ինչպիսիք են արդար խաղը, թիմում համաձայնեցվածությունը և մրցակցի հանդեպ հարգանքը, կիրառելի լինեին նաև մեր կյանքի մյուս բնագավառներում: Ես միշտ ասել եմ, որ մեր մարզիկների վերջին շրջանի հաղթանակներն այսօր շատ են պետք մեր երկրին ու ժողովրդին և ես լիահույս եմ, որ դրանք էլ ավելի են շատանալու: Համենայն դեպս, մենք ամեն ինչ անում ենք դրա համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և մաղթում նոր հաղթանակներ ու նվաճումներ մեր մարզաշխարհի ներկայացուցիչներին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- գրել է նա։