Մոսկվայում տեղի կունենա համերգ՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին
ՄՇԱԿՈՒՅԹՄոսկվայում ապրիլի 30-ին տեղի կունենա «Հայկական էթնիկ պարեր» խորագրով համերգը՝ նվիրված հայ պարուսույց, ազգագրագետ, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հիշատակին։
Համերգին կմասնակցեն «Հայորդիք» հայ երգի-պարի համույթը, «Նժդեհ» հայկական էթնիկ պարերի դպրոցը, «Վերածնունդ» հայկական ժողովրդական պարի դպրոցը, «Ախթամար» պարի համույթը, «Նոյ» հայկական դպրոցի պարի խումբը, Բոգորոդսկի քաղաքային շրջանի հայ երիտասարդների միության «Ամրոց» էթնիկ պարի խումբը, հայկական էթնիկ պարի «Կայծ» անսամբլը: