1915թ. սկսվել են Վանի ինքնապաշտպանական մարտերը. պատմության այս օրը ( 7 ապրիլ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի համաշխարհային օր, Առողջության համաշխարհային օր, Հայաստան՝ Մայրության և գեղեցկության օր, Մոզամբիկ՝ Կանանց օր, Ռուանդա՝ Ցեղասպանության հիշատակի օր, Ռուսաստան՝ Զոհված ստորջրյա նավաստիների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1864— Շուշիում հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։
1858 –ծնվել է գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։
1915-թուրքերի հարձակումով սկսվել են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվում։ Վանեցիները հաջողությամբ հետ են մղել հակառակորդի գրոհները և ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։
1922- Մոսկվայում հիմնվել է Հայ արվեստի տունը:
1937 –ծնվել է հայ ռեժիսոր, դերասան Վարուժան Խտշյանը։
1979- բացվել է Երևանի Երիտասարդության պալատը:
1995 –վախճանվել է դերասանուհի Լենա Փաշինյանը։
2006-Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել:
2013-Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում տեղի է ունեցել արտակարգ դեպք. ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի երկու երեխաներ։
2015-«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարան»-ի ևս 4 անդամներ ձերբակալվել են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։
2016-ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն, բայց տալով մեկ զոհ հետ են շպրտվել։
2019- «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
2020- Արցախում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը:
2021- Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիան կառավարության շենքի մոտ ավարտվել է բռնություններով, կոշտ ուժի կիրառմամբ. ոստիկանները մի խումբ կանանց են բերման ենթարկել։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1498 —վախճանվել է ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդ Վալուան:
1506 —ծնվել է իսպանացի կաթոլիկ սուրբ, ճապոնիայի և Հնդկաստանի քարոզիչ Ֆրանցիսկ Կսավերսկին։
1614 –վախճանվել է հույն նկարիչ Էլ Գրեկոն։
1652— հոլանդացի ճանապարհորդ Յան վան Ռիբեկը Հարավային Աֆրիկայում հիմնել է Քեյփթաուն բնակավայրը։
1738 —Հռոմի պապ Կլիմենտ 12-րդը հատուկ բուլլայով մեղադրել է ազատ քարագործներին՝ մասոններին, երկերասիանության, ցուցամոլության, հերետիկոսության և այլանդակությունների մեջ, մեղքերի շարքում հատուկ նշվել է նրանց գործունեության խորհրդավորությունը և գաղտնիությունը։
1762 —վախճանվել է իտալացի հանրահայտ ջութակագործ Պիետրո Գվարներին։
1767 —Բիրմա-Սիամական պատերազմի ընթացքում բիրմայական ուժերի կողմից գրոհով վերցվել և լրիվ ավերվել է Այուտտախա քաղաքը, որը հանդիսացել է համանուն պետության մայրաքաղաքը։
1770 –ծնվել է անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Վորդսվորթը։
1772 –ծնվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն։
1795— Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որը սահմանել է մետրը և կիլոգրամը որպես չափման միավոր։
1795 –վախճանվել է թուրք սուլթան Աբդուլ Համիդ 1-ինը։
1823 —վախճանվել է ֆրանսիացի գիտնական և գյուտարար Ժակ Ալեքսանդր Շարլը, որը հանդիսանում է օդապարիկի հայտնագործողը։
1827 —անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը սկսել է վաճառել իր ստեղծած ծծմբե լուցկիները։
1836 —վախճանվել է անգլիացի գրող, լրագրող և փիլիսոփա Ուիլյամ Գոդվինը, որը հանդիսանում է ուտիլիտարիզմի և անարխիզմի հիմնադիրը։
1926 —բրիտանուհի Վիոլետտա Գիբսոնը սպանության նպատակով կրակել է Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի վրա, սակայն արձակած գնդակը միայն մասնակի վնասել է Մուսոլինիի քիթը։
1927— ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրել է աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք), փոխանցելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի նախագահ։
1939— ծնվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան («Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա»)։
1939- ֆաշիստական Իտալիան հարձակվել է Ալբանիայի վրա։
1945 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան ռմբակոծիչները խորտակել են ճապոնական «Յամատո» ֆլագմանը, որի արդյունքում զոհվել է ավելի քան 3 000 մարդ։
1946-ԽՍՀՄ-ի կազմում կազմավորվել է Քյոնինսբերգի մարզը՝ ներկայիս Կալինինգրադի մարզը։
1947 –վախճանվել է ամերիկացի գործարար Հենրի Ֆորդը։
1954— ծնվել է Հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյոր Ջեքի Չանը։
1957 —Նյու-Յորքի վերջին տրոլեյբուսը իրականացրել է իր վերջին երթուղին։
1969—հրապարակվել է RFC-1-ը, այդ օրը համարվում է ինտերնետի ստեղծման խորհրդանշական օր։
1989 —Նորվեգական ծովում խորտակվել է խորհրդային «Կոմսոմոլեց» ատոմային սուզանավը։
1994 —սկսվել է ցեղասպանությունը Ռուանդայում (սպանվել են թիկնազորի բելգիացիները և վարչապետը, ընդհանուր հաշվով 100 օրվա ընթացքում սպանվել է մոտ 937 000 մարդ)։
2003- ամերիկյա–իրաքյան պատերազմի ժամանակ ամերիկյան բանակը գրավել է Բաղդադը։
Կ. Խաչիկյան