Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Tasnim գործակալությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման նահանգի Շահդադ շրջանից 24 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: